25 подписчиков
⚡️Յոլյանի տնօրենին ազատել են պաշտոնից․ ասում են՝ պատճառը քաղաքական է
Աշխատանքից ազատել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Նա նշել է, որ այս որոշմանն իր պատասխանն աշխատանքից ազատվելու իր դիմումն է, քանի որ վստահ է՝ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։
Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցում են Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հավելենք, որ Գևորգ Թամամյանը նաև «5165» շարժման անդամ էր։
Около минуты
15 мая 2024