27 подписчиков
ՔՊ-ի ֆինանսավորման ու ծախսերի շուրջ սկանդալը ավարտ չունի։ Կուսակցությունում անցկացված աուդիտը խոշոր ֆինանսական խախտումներ է հայտնաբերել, դրանք այնքան նշանակալի են եղել, որ աուդիտը բացասական կարծիք է ներկայացրել։ Օրինակ բացահայտված դրվագներից մեկով պարզվել է, որ կուսակցությունը 11.3 միլիոն դրամի կանխիկացում է կատարել, այնինչ օրենքը արգելում է կուսակցության որևէ կանխիկ գործարք։ Մեկ այլ դեպքում ՔՊ-ն սահմանաչափից ավել նվիրատվությունը նվիրատուին հետ վերադարձնելու պարտավորություն ունենալով, հետ փոխանցում չի կատարել։
Около минуты
14 мая 2024