Найти в Дзене
26 подписчиков

‼️Ես, որ հայտնի եմ եղել՝ Արփի Դավոյանը, կարծեմ, ղուշ էր պահում. Գառնիկ Դանիելյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր արձագանքեց ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը, հայտնի չի եղել։

«Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել։ Ես 20 տարեկանից Անդրկովկասում ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի տնօրենն եմ եղել, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ, ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
‼️Ես, որ հայտնի եմ եղել՝ Արփի Դավոյանը, կարծեմ, ղուշ էր պահում.
Около минуты