27 подписчиков
«Զվարթնոց» օդանավակայանի այս աշխատակիցը սադրելու նպատակով հրմշտում է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին, ինչի արդյունքում վերջինս ընկնում և կորցնում է գիտակցությունը։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ լրագրողի մուտքը Հայաստան արգելել էին «Զվարթնոց» օդանավակայանում և մինչ օրս չեն ներկայացրել պատճառը։
Նիկոլյանը կարծում է, որ պատճառը Ոսկեպարում՝ Տավուշի հանձնվող գյուղերի մասին իր ռեպորտաժների շարքն էր, որտեղ նա և տեղացիները մանրակրկիտ պատմում էին Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից Ադրբեջանին նվիրվող գյուղերի մասին։
Լրագրողը շուրջ 25 օր է՝ հացադուլի մեջ է, պահանջում է իրեն թողնել մուտք գործել հայրենիք։
Около минуты
23 мая 2024