26 подписчиков
❗️❗️❗️ Ռուսաստանի Դաշնությունը արգելել է մի շարք իշխանական քաղաքական գործիչների և գործարարների մուտքը Ռուսաստան
Միկա Բադալյանը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին և գործարար Մանվել Ղազարյանին արգելվել է մուտք գործել Ռուսաստան։
«Նիկոլական քաղաքական գործիչը, սորոսական վիժվածքը և Փաշինյանի գլխավոր հովանավորներից մեկի՝ «Վեդի-Ալկո»-ի ղեկավարը, ընդամենը վերջին մարդիկ են այն մեծ ցուցակից, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Այս որոշման մեջ զարմանալի ոչինչ չկա։
Անդրանիկ Քոչարյանը պատրաստ է բացարձակապես ամեն ինչի հանուն իշխանության, իսկ Նիկոլին պետք են իր նմանները, ավելի ճիշտ՝ միայն իր նմաններն էլ պետք են։ Նա պարբերաբար արտահայտում է իր բացասական կարծիքը Ռուսաստանի մասին՝ փորձելով Հայաստանի և Արցախի անվտանգության տապալումը բարդել ՌԴ-ի վրա, ինչի համար էլ նրան արգելել են մուտք գործել Ռուսաստան։
Տիգրան Խզմալյանը սորոսական վիժվածք է, ով փորձելով հանուն փշրանքների սիրաշահել արևմտյան «պարոններին» , ամբողջովին կորցրել է իր մարդկային տեսքը։ Այս տականքը նույնիսկ մի քանի անգամ ծաղրել է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Խզմալյանի համար մուտքի արգելքը դեռ սկիզբն է, նման արարածները պետք է պատժվեն ամենախիստ ձևով։
Մանվել Ղազարյանը «Վեդի-Ալկո» ընկերության սեփականատերն է և Փաշինյանի գլխավոր հովանավորներից մեկը։ Ղազարյանն առանձնապես հանրային կերպար չէ, բայց դա նրան չփրկեց իրեն արժանի պատժից։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նրա ընկերության արտադրանքը շուտով գնալով ավելի ու ավելի դժվար է դառնալու Ռուսաստան ներմուծել:
Որոշակի թվով մարդիկ արդեն ընդգրկվել են «արգելված մարդկանց» ցուցակներում և դժվար թե երբևէ դուրս գան այնտեղից։ Ինչպես ասացի, ցուցակում կան բազմաթիվ գործարարներ․ ցուցակն ակտիվորեն աճում է։»,- գրել է Բադալյանը։
1 минута
30 апреля 2024