Найти тему
25 подписчиков

Ոսկեպարում գյուղացիները փաստել են, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, ինչ-որ աշխատանքներ են կատարել, ասում են՝ ծառեր են կտրել: Կիրանցում այսօր լրագրողներին հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


Հիշեցնենք, որ Ոսկեպարում ադրբեջանցիների հայտնվելու մասին պատգամավորը բարձրաձայնել էր դեռ երեկ՝ Դիլիջանում տեղի ունեցած ակցիայի ժամանակ՝ նշելով, որ անմիջապես գնում են Ոսկեպար՝ պարզելու, թե ինչ է եղել։
Պատգամավորի արձանագրմամբ՝ իշխանությունը փորձում է ուժով և խաբեությամբ ավարտին հասցնել սկսած գործընթացը:

«Իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը կատարել՝ թուրքին բերել, նստացնել այս վայրերում: Գյուղացիների անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, միայն անունով են սահմանապահ, իրականում դա ադրբեջանական բանակն է՝ նույն զինտեխնիկայով, ուղղակի այլ հագուստով: Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է կալաշնիկովով»,- ասել է պատգամավորը։

HAYELI 👈
Ոսկեպարում գյուղացիները փաստել են, որ  այդտեղ ադրբեջանցիներ են եղել, ինչ-որ աշխատանքներ են կատարել, ասում  են՝ ծառեր են կտրել: Կիրանցում այսօր լրագրողներին հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ  պատգամավոր...
Около минуты