10 подписчиков
Սիրելի քույրեր եվ եղբայրներ, սիրելի հայեր
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական կեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։Այսօր բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում որպես մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ «Համայակական երիտասարդական ճակատը» միանում է Հայ Առաքելական եկեղեցու բարեմաղթանքներին ու օրհնությանը ի փառս մեր մայրերի, քույրերի, կանանց, դուստրերի, որոնք հայ տղամարդու պատիվն ու սրբաց սրբոցն են։Դուք մեր գլխից անպակաս մնաք՝ մենք ձեր արթուն պահապան։Սիրելի կանայք, Դուք Տիրոջից ժառանգել եք արարչագործության պսակը՝ Մարդ ծնելու շնորհը, կարողությունը։Մաղթում ենք ձեզնից յուրաքանչյուրին արժանանալու աստվածատուր պսակին ու խոնարհությամբ, պատվով կրելու բարձրյալի ամենաթանկ նվերը՝ լույս աշխարհ եկող ու արդեն լույս աշխարհ եկած ձեր զավակներին։Մենք ձեզ բերենք խաղաղություն, սիրելի մայրեր, դուք արժանի եք դրան։Միշտ ձեր կողքին
«Համահայկական երիտասարդական ճակատ»
Около минуты
7 апреля 2024