10 подписчиков
Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան, վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում։ Նա նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է։ Հենրիխն առաջին հայն է, ով նվաճել է եվրոպական խոշոր գավաթը՝ 2017 թվականի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգան՝ Ստոկհոլմի եզրափակիչում խփելով «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը։ 2016 թվականից Հենրիխ Մխիթարյանը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, իսկ 2017 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։
Около минуты
5 апреля 2024