10 подписчиков
🗣️КОММЕНТАРИЙ 28.3.5
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին
🗣Հարցազրույցի ամենաուշագրավ կետերը.
• «Խաղաղության խաչմերուկ»՝ ներկայացվել է դրա վերաբերյալ արդեն ծեծված մոտեցումները,
• Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որևէ երկրի դեմ։
• Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ (Մատնանշել է ողջ երկայնքով բացվելիք սահմանի, երրորդ պետությունների քաղաքացիների համար սահմանի բացման մասին։ Փաստացի իր նշած որևէ կետ իրականություն չէ այս պահին)
• 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում
• Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները
• Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը
Մեկնաբանություն. Որևէ նոր բան չի ասվում այս հարցազրույցում։ Վերջին մի քանի հարցազրույցների շեշտադրումներն են։
1 минута
28 марта 2024