27 подписчиков
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՊՏԱԿԸ՛, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
« Ունեինք աչք ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք, չուզեցինք հավատալ...»: Շահան Նաթալ
Շատերին մոլորեցնում են թե Արցախյան վերջին պատերազմը Հայաստանի ու Արցախի պարտությունը պարտադրել են դրսից, կամ օտար ուժեր, որպեսզի երկար բացատրություններ չլինեն, ուղղակի ներկայացնում ենք հրահրված պատերազմի մեղավորներին ու պատճառների փաստագրությունը։ Իսկ ավելին իմանալու համար կարդացեք Գեհենի Առաքելի գրքերը, որտեղ ներկայացված է ոչ միայն Հայ ժողովրդի ներկան այլև անցյալի ու ապագայի ողբերգական ու ցավալի փաստագրությունը։
« Հայկական հողը ևս մեկ Վազգեն Սարգսյանի չի դիմանա և կգահավիժի դժոխք »:«Մտորումներ « Պազոլինի»-ից հետո » գրքից 2000 թ
« Ասում եմ որպես պատերազմական վիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատար, հանկարծ որեւէ մեկդ չկասկածի էդ հրամանատարական հատկությունների վրա, որեւէ մեկդ »: Նիկոլ Փաշինյան 26 նոյեմբեր 2018 թ
«Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, այլապես մենք կպարտադրենք խաղաղություն »։ Նիկոլ Փաշինյան 7 Ապրիլ 2019 թ
«Ես Արցախի բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական»։ Նիկոլ Փաշինյան 8 Ապրիլ 2019 թ
«Արցախը Հայաստան է և վերջ, միացո՜ւմ»։ Նիկոլ Փաշինյան. Ստեփանակերտի 5 Օգոստոս 2019 թ
«Հայաստանի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ»։ Նիկոլ Փաշինյան 3 Հոկտեմբեր 2020 թ
«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. »։ Նիկոլ Փաշինյան 16 Նոյեմբեր 2020թ
« Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել․․․ Եթե բոլորին թվա, որ մենք պարտվել ենք, մենք մեզ պարտված չենք համարի.»։ Նիկոլ Փաշինյան 27 Սեպտեմբեր 2020 թ
«Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը »։ Նիկոլ Փաշինյան 16 Դեկտեմբեր 2020 թ
«Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար »։ Նիկոլ Փաշինյան 7 Հունիս 2021 թ
« Էյվազլի և Չայզամի նշել եմ, որ պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ տարածքից դուրսր »։ Նիկոլ Փաշինյան 27 օգոստոս 2021 թ
« 86. 600 քառ կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը »։ Նիկոլ Փաշինյան 22 Մայիս 2023 թ
« Ո՞վ է ծախել հողերը, ծախել ենք ազգովի, դավաճան չփնտրեք․»։ Արայիկ Հարությունյան 11 Նոյեմբեր 2020 թ
1 минута
26 сентября 2023