10 подписчиков
31.07.1980
Աթենքում սպանվում է Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Ղալիփ Յօզմենը։ Ծանր վիրավորվում են դեպքի վայրում պատահաբար գտնված դեսպանի կինը՝ Սևիլը և որդին՝ Գաանը։ ՀԱՀԳԲ «Գուրգեն Եանիկեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Գործողությունն Աթենքում իրականացնելու պատճառները բազմաթիվ էին։ ՀԱՀԳԲ-ն 1980 թվականի հուլիսի 31-ի հաղորդագրության մեջ նշում է. «…Ամերիկյան վարչակարգը տեղի տալով թրքական ճնշումներին, հինգ տարով երկարաձգեց հերոս Գուրգեն Յանիկյանի բանտարկությունը»։ Իսկ նույն թվի օգոստոսի 1-ի հայտարարության մեջ ասվում է. «…Զգուշացնում ենք հունական իշխանություններին…հնարավորություններ ստեղծելով ԱՆՉԱ-ի միջոցով դեպի Միացյալ Նահանգներ գաղթող հայորդիներին, մեկնումից առաջ նրանց պատրաստելով և Աթենքի մոտ գտնվող «Նեոս Գոզմոս» շրջանում համակենտրոնացնելով…Գործողության վայրն ու ժամանակը ճշտված էին նաև հուլիսին հունական կառավարության ներկայացուցչական զիջումների և հույն-թրքական հարաբերությունների բարելավման պատճառով»։
Около минуты
30 июля 2022