3 подписчика
Ուժ՝ առանց մկանների
💬Որքանո՞վ է կարևոր մեզ համար իմանալ, որ սիրված ենք։ Սերը մարդու վրա բարերար ազդեցություն է թողնում՝ լինի երեխա, թե չափահաս։ Տեսե՞լ եք մանկիկի՝ իր հոգատար մոր ձեռքերում։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում շրջապատում՝ փոքրիկը հիացած նայում է իր մոր ժպտացող աչքերին. սիրող մոր գրկում նա իրեն հանգիստ և խաղաղ է զգում։ Այո՛, ամբողջ կյանքում մեր ունեցած ամենամեծ կարիքներից մեկը սիրված լինելն է. դա մեզ հավաստիացնում է, որ մեզ գնահատում են։
📝Գուցե ես չգիտեմ սիրո բանաձևը կամ սիրո ճանապարհը, բայց հստակ գիտեմ այս աշխարհը կառուցված է սիրո վրա, որ սերը գոյության ապավենն է, որ սերն է ապրեցնում ու, ի վերջո Աստված սեր է…։ Կարևոր է, որ ձեզ լսեն, լսեն մինչև վերջ, զգան ձեր խոսքի ամեն շունչն ու ամեն դադարը, կարևոր է հասկանան:
❤️Գտե՛ք այդ եզակիին, ում առաջ պետք չի լինի ձևացնել, լինել ուժեղ, խելացի, գեղեցիկ:
Այս աշխարհը տեղով մեկ բարդություն է, ու մեզ մի քիչ պարզություն է պետք, պետք է առանց մտքերի գիշեր, մեզ առանց մկանների ուժ է պետք, պետք է անզորանալ, հերիք է լինել ուժեղ, պետք է թևաթափ ընկնել իմանալով, որ ապահով ձեռքերում ենք:
Սեր է պետք այս աշխարհին, պարզ ու մաքուր սեր առանց ձևականությունների:
.
.
.
1 минута
6 ноября 2022