10 подписчиков
В ответ на пост
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում և միայն մեկ գնդացրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը։ Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։ Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդամենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։
Гагик Степанян
(прозвище: Язычник Гаго)
13 февраля 1967 г.
С утра 16 марта горы окутал туман.Используя туман,азербайджанцы пошли в атаку.В жарких боях им удалось захватить несколько соседних армянских позиций.Третья позиция частично окружена,Гагик ранен,боеприпасы на исходе.Гагик приказал своим солдатам покинуть свои позиции,чтобы избежать окружения.А он остается на позиции с раненой ногой и продолжает прикрывать отход бойцов всего с одним пулеметом.Азербайджанцы атаковали,но Гаго продолжал обороняться.Используя туман и дымовые шашки,он передвигался с места на место,создавая иллюзию того,что в обороне действует целый отряд.Враг падал,пораженный пулями Гагика.Не выдержав,противник взял передышку.У Гаго была возможность отступить,но истинный воин продолжал сражаться,обеспечивая безопасное отступление собственных воинов.Азербайджанцы бросили в бой все свои силы.Поврежденная нога замерзла и отяжелела.Гагик снова был ранен и оставил автомат.Подойдя к позициям,противник предложил сдаться.Гагик продолжил бой,но долго продолжаться он не мог.Он потерял слишком много крови и упал в изнеможении и перестал сопротивляться.Лишь через некоторое время перепуганные азербайджанцы подошли к траншеям.Они не могли поверить,что только один воин так долго противостоял их сотням солдат.Командир,не поверивший своим глазам,решил увидеть того храбреца,который смог в неравном бою перебить десятки вражеских солдат.Он перевернул упавшего Гаго.Буквально на мгновение Гаго открыл глаза и вытащил гранату.Так погиб «Язычник Гаго»,унеся с собой еще нескольких азербайджанцев.
2 минуты
13 февраля 2023