ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին Իրանը 60 օր շարունակ վճար չի գանձի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշված ժամկետի (60 օրվա) ավարտից հետո Թեհրանը մտադիր է նեղուցով անցնող նավերին սկսել մատուցել մի շարք վճարովի ծառայություններ՝ նավագնացության անվտանգության և ապահովագրության ոլորտներում։ Թե կոնկրետ երբվանից է ուժի մեջ մտնելու այս կանոնը, դեռևս չի հստակեցվում։ Միացյալ Նահանգները համաձայնել է վճարների գանձման այս հայեցակարգին։ Ըստ իրանա-ամերիկյան հուշագրի տեքստի՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը համատեղ կարգավորելու են Իրանն ու Օմանը։