Найти в Дзене
Hayeli.am

Կոպտության և ձերբակալությունների ռեկորդներ

Զատուլինը կասկածի տակ է դնում ՀՀ ընտրությունների օրինականությունը «Հայաստանում ընտրություններն արդեն գերազանցել են բոլոր ռեկորդները բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և ձերբակալությունների առումով... Ես լրջորեն կասկածում եմ, որ այս ընտրությունները կարող են նույնիսկ օրինական համարվել», - հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանում երեկ անցկացված խորհրդարանականա ընտրությոններն ու ՔՊ-ի հաղթանակը 49.81% քվեներով։ RTVI-ին տված հարցազրույցում Զատուլինն ասել է, որ Փաշինյանի շարունակական իշխանությունը կհանգեցնի Մոսկվայի հետ ռազմական և քաղաքական կապերի վերջնական խզմանը։ Այս գործողությունների հիմնական հետևանքը կլինի Հայաստանում Ռուսաստանի պաշտպանական դիրքորոշման վերանայումը։ «Եթե Փաշինյանը պահպանի վերահսկողությունը, շարունակվի նրա նախկին կուրսը, որը կապված էր Ռուսաստանից հեռանալու և նրա նկատմամբ ռազմական և քաղաքական պարտավորություններից հրաժարվելու հետ, վաղ թե ուշ Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը կբարձր

Կոպտության և ձերբակալությունների ռեկորդներ. Զատուլինը կասկածի տակ է դնում ՀՀ ընտրությունների օրինականությունը

«Հայաստանում ընտրություններն արդեն գերազանցել են բոլոր ռեկորդները բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և ձերբակալությունների առումով... Ես լրջորեն կասկածում եմ, որ այս ընտրությունները կարող են նույնիսկ օրինական համարվել», - հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանում երեկ անցկացված խորհրդարանականա ընտրությոններն ու ՔՊ-ի հաղթանակը 49.81% քվեներով։

RTVI-ին տված հարցազրույցում Զատուլինն ասել է, որ Փաշինյանի շարունակական իշխանությունը կհանգեցնի Մոսկվայի հետ ռազմական և քաղաքական կապերի վերջնական խզմանը։ Այս գործողությունների հիմնական հետևանքը կլինի Հայաստանում Ռուսաստանի պաշտպանական դիրքորոշման վերանայումը։

«Եթե Փաշինյանը պահպանի վերահսկողությունը, շարունակվի նրա նախկին կուրսը, որը կապված էր Ռուսաստանից հեռանալու և նրա նկատմամբ ռազմական և քաղաքական պարտավորություններից հրաժարվելու հետ, վաղ թե ուշ Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը կբարձրանա», - ասել է խորհրդարանականը։

Տնտեսական ոլորտում Երևանը կշարունակի իր երկակի չափանիշների քաղաքականությունը, ասում է պատգամավորը։

Զատուլինը կարծում է, որ կառավարության հետագա ճնշումը Հայաստանի ներսում ընդդիմության վրա միայն կուժեղանա, չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանի մեծամասնությունը համաձայն չէ այս կուրսի հետ»։