Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Hayeli.am

⚡️⚡️⚡️Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ

նախընտրական «մոբիլիզացիա»՝ Վայոց ձորում 🔴 «Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել ուսուցչական խմբից մի «սքրինշոթ», որը, ըստ ամենայնի, ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ուսուցիչներին։ Հաղորդագրության համաձայն՝ նրանք մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, պարտավոր են մասնակցել մարզպետի հետ նախատեսված հանդիպմանը Գլաձորի առողջարանում, իսկ բացակայության դեպքում պետք է նախապես ներկայացնեն պատճառաբանություն։ 🔴 Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ուսուցիչներ ջան, վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գլաձորի առողջարանում հանդիպում է նախատեսված մարզպետի հետ։ Խնդրել են, որ բոլորը ներկա լինեն, իսկ բացակայելու դեպքում նախապես տեղեկացնեն պատճառի մասին»։ ❗ Ենթադրվում է, որ խոսքը Վայոց Ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի մասին է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ» Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդու։ 🔴 Հանդիպումն, ըստ երևույթին, կապված է նախընտրական գործընթացների հետ, իսկ ուսուցիչներին հանձնարարություններ են տրվել զբաղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչական ա

⚡️⚡️⚡️Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. նախընտրական «մոբիլիզացիա»՝ Վայոց ձորում

🔴 «Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել ուսուցչական խմբից մի «սքրինշոթ», որը, ըստ ամենայնի, ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ուսուցիչներին։ Հաղորդագրության համաձայն՝ նրանք մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, պարտավոր են մասնակցել մարզպետի հետ նախատեսված հանդիպմանը Գլաձորի առողջարանում, իսկ բացակայության դեպքում պետք է նախապես ներկայացնեն պատճառաբանություն։

🔴 Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ուսուցիչներ ջան, վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գլաձորի առողջարանում հանդիպում է նախատեսված մարզպետի հետ։ Խնդրել են, որ բոլորը ներկա լինեն, իսկ բացակայելու դեպքում նախապես տեղեկացնեն պատճառի մասին»։

❗ Ենթադրվում է, որ խոսքը Վայոց Ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի մասին է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ» Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդու։

🔴 Հանդիպումն, ըստ երևույթին, կապված է նախընտրական գործընթացների հետ, իսկ ուսուցիչներին հանձնարարություններ են տրվել զբաղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչական աշխատանքներով։