Վարդան Վանիկի Մկրտչյան (մայիսի 22, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն (2017)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2022)։ Դերասան Վանիկ Մկրտչյանի որդին է։ Վարդան Մկրտչյանը ծնվել է 1982 թվականին Երևանում։ 1991-1995 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի, ապա՝ Զեյթունի թիվ 1 երաժշտական դպրոցներում (փողային բաժնում), 1989-1999 թվականներին՝ Հ. Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1999-2003 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում, ստացել թատրոնի և կինոյի դերասանի որակավորում։ 2003-2006 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել գիտական թեզ՝ «Վաղարշ Վաղարշյան. մտքի արտիստը» վերնագրով, գիտական ղեկավար՝ Հենրիկ Հովհաննիսյան։ 2006 թվականին Վարդան Մկրտչյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2000-2008 թվականներին՝ Համազգային թատրոնի դերասան, 2001-2008 թվականներին եղել
Վարդան Վանիկի Մկրտչյան - Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
22 мая22 мая
1
3 мин