Գուրգեն Վրեժի Մելիքյան (դեկտեմբերի 14, 1936, Իրան), հայ լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996) Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թ. և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգեն Մելիքյանը 1991–1994 թվականներին եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։ Զբաղվել է պարսից լեզվի թար
Գուրգեն Վրեժի Մելիքյան - հայ լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր․․․
2 июня2 июн
1
1 мин