Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official

Երվանդ Նազարեթի Ազատյան հայ գրող, հրապարակ - հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ

֎ ՀԱՅԱՊԱՏՈւՄ ֎ Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935, Բեյրութ, Լիբանան - մարտի 25, 2023, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ։ Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվակա
-2
-3

֎ ՀԱՅԱՊԱՏՈւՄ ֎

Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935, Բեյրութ, Լիբանան - մարտի 25, 2023, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ։

Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ։

Պարգևներ, մրցանակներ՝

Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989 թ.

Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991 թ.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2009 թ.

Երկեր՝

«Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ)

«Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988)

«Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995)

«Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ)

«Դիտումներ և դատումներ» (2006, հրապարակախոսություն)

Գրականություն՝

Երուանդ Ազատեան. Մատեան մեծարանքի, Լոս Անջելես, 1988։