ԱՅՍ ՕՐԸ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԷՋԵՐՈւՄ - Այսօր/Մայիսի 11 - ֎ ՀԱՅԱԴԱՐԱՆ ֎ 330 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս։ 868 թ. – Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը։ 1858 թ. – Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։ 1864 թ. – ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը» մահ. 1960 թ.)։ 1895 – Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությունը չիրագործեց։ 1904 թ. – ծնվել է Սալվադոր Դալին, իսպանացի հանրահայտ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ. 1989 թ.)։ 1981 թ. – մահացել է Բոբ Մառլին, ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող (ծն. 1945 թ.)։ 1984 թ. – ծնվել է Անդրես Ինիեստան, իսպանացի նշանավոր ֆուտբոլիստ։
ԱՅՍ ՕՐԸ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԷՋԵՐՈւՄ - Այսօր/Մայիսի 11 - ֎ ՀԱՅԱԴԱՐԱՆ ֎
3 дня назад3 дня назад
1
~1 мин