Անտոն Սողոմոնյան Ղորղանյան(ց) (մայիսի 10 1838 Ղարաչինար, Արցախ - հունվարի 13 1902 Թիֆլիս), հայազգի ռազմական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ։
Անտոն Ղորղանյանը ծնվել է Ղարաչինար գյուղում պահեստազորի լեյտենանտ (պոտպորուչիկ) Սողոմոն Փրիդոնյան Ղորղանյանցի և տփղիսեցի (թիֆլիսեցի) Մարիամ Նիկողոսյան Քեդխուդյանցի ընտանիքում։ Մկրտությունը կատարվել է 1838 թվականի մայիսի 18-ին Ղարաչինարի Սուրբ Նշան եկեղեցում Հարություն քահանա Աստվածատրյանցի կողմից
Ա.Ղորղանյանը ստացել զինվորական կրթություն։ Ռազմական դպրոցը ավարտելուց հետո ղեկավարել է սակրավորների գումարտակ։ Հասել է կապիտանի զինվորական կոչման, ապա թողել զինվորական ոլորտը և ծառայության անցել քաղաքացիական բնագավառ։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ալեքսանդր II կայսր կարգադրությամբ Ա.Ղորղանյանը ստանձնում է բանակին պաշար մատակարարելու գործը, որը կատարում է գերազանց՝ արժանանալով գովասանքի։
Տեսնելով, որ Ա.Ղորղանյանը կարողանում է հաջողությամբ կատարել իր առջև դրված խնդիրները՝ Թիֆլիսի քաղաքային վարչության ներկայացուցիչները նրան առաջ