Արուս Տիգրանի Ոսկանյան (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարբասյան, ապրիլի 28 (մայիսի 10), 1889, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։
Արուս Ոսկանյանի հուշատախտակը Երևանի Հանրապետության փողոցում
Արուս Ոսկանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ապրել է անկարիք մանկություն, ստացել լավ կրթություն։ Վաղ տարիքից հրապուրվել է թատրոնով, նվագել ուդ և մանդոլին։ Ավարտել է Էսայան վարժարանի նախակրթական բարձրագույն բաժինները, ապա ուսանել ֆրանսիական քոլեջում։ Կրթությունն ավարտելուց հետո ընտրում է ուսուցչուհու գործը Ազգային հիվանդանոցի որբանոցում։ Նա Էսայան վարժարանում դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, որի մեջ մեծ դեր է ունեցել նրա ուսուցչուհին՝ բանաստեղծուհի Սիպիլը։ Բայց ուսուցչուհու գործը այնքան չէր գրավում նրան, որքան դերասանուհու աշխատանքը։ Եվ Արուսյակ Դարբասյանի համար առաջին առիթը եղավ երիտասարդ Վահրամ Փափազյանի ժամանելը Կոստանդնուպոլիս։ Աղջկան ոգևորում է երբեմնի դասընկերոջ առաջարկը՝ «Օթելլոյում» խաղալ Էմի