Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official

Գարեգին Գրիգորի Մելոյան - հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու

Գարեգին Գրիգորի Մելոյան (մայիսի 5, 1884, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 24, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907 թվականից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938 թվականի թիվ

Գարեգին Գրիգորի Մելոյան (մայիսի 5, 1884, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 24, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907 թվականից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938 թվականի թիվ 4-ում։ Գարեգին Մելոյանի գեղարվեստական գործերից՝ «Վերածնված Պետոն» (հատված վեպից) տպագրվել է «Լուսաբացի» 1928 թվականի թիվ 2-ում, «Արևելյան լեգենդը»՝ նույն հանդեսի 1929 թվականի թիվ 3-ում։ Մահացել է Թբիլիսիում։

Թարգմանություններ (ռուսերենից)
Կազիմիր Տետմայեր, Հաղթանակ, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1912, 42 էջ։
Գ. Վ. Պլեխանով, Պատմության մատերիալիստական ըմբռնումը, Թիֆլիս, տպարան պոլիգրաֆ դպրոցի, 1928, 168 էջ։
Ալեքսանդր Պուշկին, Բորիս Գոդունով, Երևան, Հայպետհրատ, 1950, 98 էջ։
Ալեքսանդր Պուշկին «Ծաղիկը», «Սիրիր», «Ձմեռվա երեկո», «Սև շալ», «Դևեր», «Գյուղը»։
Լև Տոլստոյ «Կանաչ ձողիկ»։
Մաքսիմ Գորկի «Մրրկահավի երգը», «Բազեի երգը», «Սկսնակ գրողներին», 1920։
Ջեկ Լոնդոն «Արյունախանձ վրեժխնդրություն»։
Էմիլ Վերհարն «Աշուն», «Հին հեքիաթ»։
Վիկտոր Հյուգո «Դիրքերի վրա»։

Գարեգին Մելոյանի կենսագրական ակնարկներ
Ադամյան Արշավ (երաժշտագետ), 1884 թվական։
Գուլակյան Արմեն - 1899 թվական։
Գրիգորիս Աղթամարցի։
Ալիխանյան Իսահակ - 1876 թվական։
Ռոմանոսի մասին։
Բերոյան «Իմ համառոտ կենսագրությունն ու բեմական գործունեությունը»։
Աբելյան Ալեքսանտի։
Թադևոս Հայրապետի Ավդալբեգյան։
Հարությունյան Արշակ - 1869-1936 թվականներ։
Առաքելյան Համբարձում - 1855-1918 թվականներ։
Դարյան Արմենյան-1883 թվական։
Աբով Գևորգ։
Հարությունյան Իսահակ-1863-1928 թվականներ։
Դանիել Վարուժան։
Մարի Բերոյան «Իմ համառոտ կենսագրությունը»։
Գալստյան Վահան - 1888 թվական։
Գուլազյան Օլգա։
Դանիելյան Հայկանուշ։