Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official

ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆ - Թատրոնը եղավ ու մնաց նրա առաջին ու ամենամեծ սերը

Իր երկրային կյանքն ավարտեց սունդուկյանական աստղաբույլի վերջին մոհիկանը՝ հանրապետության ժողովրդական արտիստ ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։ Թատրոնի բակում հնչեցին հանդիսատեսի վերջին ծափերը։ Վարագույրը փակվեց։ 1982 թվականին իմ հորեղբորորդի, մոսկվաբնակ լրագրող, Ռուսաստանի վաստակավոր ժուռնալիստ Սպարտակ Ղազարյանը Հայաստանի հեռուստաթատրոնին ներկայացրեց «Ասք սպիտակ ցլիկի մասին» պիեսը։ Այն բեմադրեց հեռուստատեսության հիմնադիրներից մեկը՝ արվեստի վաստակավոր գործիչ Օլգա Մելիք-Վրթանեսյանը։ Գլխավոր դերակատարներից էր Մարգո Մուրադյանը։ Ինչպես միշտ, տաղանդավոր դերասանուհին համոզիչ էր, հավաստի, հմայիչ։ Ներկայացման պրեմիերայից հետո հավաքվեցինք մեր տանը, նշեցինք ներկայացման հաջողությունը։ Մարգոն ուրախ էր, ժպտադեմ, շատ չէր խոսում, բայց նրա յուրաքանչյուր արտահայտությունը շատ հստակ էր և անկեղծ։ Ոչ բեմական միջավայրում նա չէր խաղում, աստղ չէր ձևանում, նա անմիջական էր։ Մեկ տարի անց Օլգա Մելիք-Վրթանեսյանը բեմադրեց Ա. Արբուզովի «Հնաոճ կատակերգությունը» (ներկայացման խմբագիրը ես էի)։ Հարուստ բեմական կենսագրություն ունի այդ պիեսը

Իր երկրային կյանքն ավարտեց սունդուկյանական աստղաբույլի վերջին մոհիկանը՝ հանրապետության ժողովրդական արտիստ ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։ Թատրոնի բակում հնչեցին հանդիսատեսի վերջին ծափերը։ Վարագույրը փակվեց։

1982 թվականին իմ հորեղբորորդի, մոսկվաբնակ լրագրող, Ռուսաստանի վաստակավոր ժուռնալիստ Սպարտակ Ղազարյանը Հայաստանի հեռուստաթատրոնին ներկայացրեց «Ասք սպիտակ ցլիկի մասին» պիեսը։ Այն բեմադրեց հեռուստատեսության հիմնադիրներից մեկը՝ արվեստի վաստակավոր գործիչ Օլգա Մելիք-Վրթանեսյանը։ Գլխավոր դերակատարներից էր Մարգո Մուրադյանը։ Ինչպես միշտ, տաղանդավոր դերասանուհին համոզիչ էր, հավաստի, հմայիչ։ Ներկայացման պրեմիերայից հետո հավաքվեցինք մեր տանը, նշեցինք ներկայացման հաջողությունը։ Մարգոն ուրախ էր, ժպտադեմ, շատ չէր խոսում, բայց նրա յուրաքանչյուր արտահայտությունը շատ հստակ էր և անկեղծ։ Ոչ բեմական միջավայրում նա չէր խաղում, աստղ չէր ձևանում, նա անմիջական էր։

Մեկ տարի անց Օլգա Մելիք-Վրթանեսյանը բեմադրեց Ա. Արբուզովի «Հնաոճ կատակերգությունը» (ներկայացման խմբագիրը ես էի)։ Հարուստ բեմական կենսագրություն ունի այդ պիեսը և բավականին բարդ է խաղալու համար՝ հերոսները երկուսն են։ Ռեժիսորը ճիշտ ընտրություն էր կատարել՝ հրավիրելով Մարգո Մուրադյանին և Իշխան Ղարիբյանին։ Մարգո Մուրադյանը փայլեց, ցուցադրեց իր դերասանական տաղանդի լայն դիապազոնը՝ քնարականություն, դրամատիզմ, էքսցենտրիկա, գրոտեսկ... Համոզված եմ, որ մինչ այսօր (երբեմն ներկայացումը ցուցադրվում է հեռուստատեսությամբ) հանդիսատեսը մեծ հաճույք է ստանում՝ դիտելով այն, և միշտ անհամբեր սպասում է հանդիպմանը սիրելի դերասանուհու հետ։

-2
-3
-4

Հեռուստատեսության աշխատանքներին մասնակցել եմ հենց առաջին օրվանից, Թադևոս Սարյանին ընկերակցել եմ հեռուստատեսության բացմանը նվիրված համերգին։ Շատ եմ խաղացել հեռուստաբեմադրություններում։ Ցավոք, համարյա ոչինչ չի մնացել այդ ներկայացումներից։ ՈՒրախ եմ, որ պահպանվել են Օլգա Մելիք-Վրթանեսյանի «Անդրոն և Սանդրոն» և «Հնաոճ կատակերգությունը»։ Այնտեղ ես գլխավոր դերերն եմ կատարում։ Կինոյում բախտս չի բերել։ Ճիշտն ասած, ես էլ եմ մեղավոր, չէի գնում, հետաքրքրվում։ Բայց ամեն դեպքում «Շրթներկ համար 4»-ը մեծ աղմուկ հանեց։ 1964-ից ես ամեն օր ռադիոյի եթերում եմ։ Ամեն երեկո երեխաների համար հեքիաթ եմ պատմում։ Դա «Բարի գիշեր» հաղորդաշարն է։ Քանի-քանի սերունդ է լսել իմ հեքիաթները, դաստիարակվել։ Հիմա էլ շատերն են մոտենում, շնորհակալություն հայտնում։ Ասեմ նաև, որ մասնակցեցի բազմաթիվ ռադիոբեմադրությունների։
Բայց ինչ էլ լինի, թատրոնը եղավ ու մնաց իմ առաջին ու ամենամեծ սերը...

Եվ թատրոնից էլ տաղանդավոր դերասանուհին, տաղանդավոր կինը, տաղանդավոր մայրը, հոգատար տատիկը բռնեց հավերժության ճանապարհը։ Լսվեցին հանդիսատեսի վերջին ծափերը։
Վարագույրը փակվեց։

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ irates հարթակ
#hayfilmadaran #haydzaynadaran #հայֆիլմադարան #հայձայնադարան #grakankhachmeruk #գրականխաչմերուկ #գրականխաչմերուկ #grakankhachmeruk #grakankhachmeruk