։ Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից։ Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում՝ պատմական որոշում։ 2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար։ Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այ
Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորեւ
3 дня назад3 дня назад
3 мин