Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене

հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ

Անտոն Սարգսի Մայիլյան (մարտի 16 (28), 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1942, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։ Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ 1910-1917 թվականներին խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկ

Անտոն Սարգսի Մայիլյան (մարտի 16 (28), 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1942, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։

Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ 1910-1917 թվականներին խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հովհաննես Թումանյանի, 1925), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մայիլյանը (ծնվել է 21.10.1926, Թբիլիսի), կոմպոզիտոր է, դիրիժոր և մանկավարժ։