Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене

Լյուսի Իշխանյան - ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ

Լյուսի Իշխանյան (1934, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 20, 2014), ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ։ Լյուսի Իշխանյանը ծնվել է Նյու Յորքում։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցը, որից հետո սովորել է Կոլումբիայի համալսարանում և ստացել հայագիտության և երաժշտագիտության դոկտորի աստիճան։ Հայ երաժշտությունը տարբեր երկրներում տարածելու համար Լյուսի Իշխանյանին անվանել են «Հայ երաժշտության դեսպան»։ Երաժշտի երկացանկում եղել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1961 թվականին Նյու Յորքի դաշնամուրի պրոֆեսորների կոնգրեսի կազմակերպած համերգում նա կատարել է Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Հովհաննեսի, Ջ. Էնեսկուի և Է. Բլոխի ստեղծագործություններից։ 1963 թվականին Լյուսի Իշխանյանը մասնակցել է ԱՄՆ Կառյան կազմակերպած համերգային շրջագայությանը (165 օր, Իրաք, Իրան, Պակիստան, Շրի Լանկա, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Հունաստան)։ 1971 թվականին համերգներով հանդես է եկե

Լյուսի Իշխանյան (1934, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 20, 2014), ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ։

Լյուսի Իշխանյանը ծնվել է Նյու Յորքում։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցը, որից հետո սովորել է Կոլումբիայի համալսարանում և ստացել հայագիտության և երաժշտագիտության դոկտորի աստիճան։ Հայ երաժշտությունը տարբեր երկրներում տարածելու համար Լյուսի Իշխանյանին անվանել են «Հայ երաժշտության դեսպան»։

Երաժշտի երկացանկում եղել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1961 թվականին Նյու Յորքի դաշնամուրի պրոֆեսորների կոնգրեսի կազմակերպած համերգում նա կատարել է Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Հովհաննեսի, Ջ. Էնեսկուի և Է. Բլոխի ստեղծագործություններից։

1963 թվականին Լյուսի Իշխանյանը մասնակցել է ԱՄՆ Կառյան կազմակերպած համերգային շրջագայությանը (165 օր, Իրաք, Իրան, Պակիստան, Շրի Լանկա, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Հունաստան)։

1971 թվականին համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, նրա երկացանկում եղել են Արամ Խաչատրյանի «Մեծ սոնատը», 1974 թվականին՝ Փարիզում։

Բազմիցս եղել է Հայաստանում (առաջինը՝ 1961 թվականին)։ Նրա նախաձեռնությամբ կապեր են հաստատվել Նյու Յորքի Ջուլիարդի բարձրագույն երաժշտական դպրոցի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև, 1991 թվականին ստեղծել է հիմնադրամ՝ կոնսերվատորիայի լավագույն ուսանող-դաշնակահարների համար։

Եղել է «Արմինիըն Դայջեսթ» (1969–1976) ամսագրի հիմնադիր-խմբագիրներից, «Արմենիան Թայմս» թերթի խմբագիրը։

Լյուսի Իշխանյանը համերգներով շրջագայել է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում, ԽՍՀՄ-ում։ 1962 թվականին նա Մոսկվայում մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթին։

Արժանացել է Մ. դե Ֆալլայի «Գիշերներն Իսպանիայի պարտեզներում» կոնցերտի մրցույթի 1-ին մրցանակի, Փարիզի Արվեստագետների, գրականության, գիտության ակադեմիայի ընկերության ոսկե մեդալի։

Լյուսի Իշխանյանը մահացել է 2014 թվականի ապրիլին