Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official

Արշակ Հակոբի Հարությունյան - հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Արշակ Հակոբի Հարությունյան (ապրիլի 5 (17), 1869, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1936, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934)։ Արշակ Հարությունյանը ծնվել է 1869 թվականին, Թիֆլիսում։ Եղել է հայ թատրոնի ամենահին դերասաններից մեկը։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Դերասանական գործունեությունն սկսել է 1887 թվականից։ Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի թատրոններում, խաղացել է Գևորգ Չմշկյանի և Գ. Տեր-Դավթյանի խմբերում, Դ. Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ հանդես է եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում։ Հիմնականում խաղացել է ուժեղ խառնվածքի դրամատիկական դերեր, հարազատությամբ վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները։ 1922 թ. հունվարի 25-ին, Երևանի Առաջին Պետթատրոնի բացման օրը խաղացել է «Պեպո» ներկայացման մեջ, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ Պեպո՝ «Պեպո»
Սաղաթել՝ «Պատվի համար»Խաղացած դերերը թատրոնում
Սուլեյման՝ «Դավաճանություն»
Զամբախով՝ «Խաթաբալա»
Սարգիս՝ «էլի մեկ գոհ»
Օսեփ՝ «Քանդած օջախ»
Գրիգոր աղա՝ «Ժայռ

Արշակ Հակոբի Հարությունյան (ապրիլի 5 (17), 1869, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1936, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934)։

Արշակ Հարությունյանը ծնվել է 1869 թվականին, Թիֆլիսում։ Եղել է հայ թատրոնի ամենահին դերասաններից մեկը։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Դերասանական գործունեությունն սկսել է 1887 թվականից։ Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի թատրոններում, խաղացել է Գևորգ Չմշկյանի և Գ. Տեր-Դավթյանի խմբերում, Դ. Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ հանդես է եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում։ Հիմնականում խաղացել է ուժեղ խառնվածքի դրամատիկական դերեր, հարազատությամբ վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները։ 1922 թ. հունվարի 25-ին, Երևանի Առաջին Պետթատրոնի բացման օրը խաղացել է «Պեպո» ներկայացման մեջ, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։

Պեպո՝ «Պեպո»
Սաղաթել՝ «Պատվի համար»Խաղացած դերերը թատրոնում
Սուլեյման՝ «Դավաճանություն»
Զամբախով՝ «Խաթաբալա»
Սարգիս՝ «էլի մեկ գոհ»
Օսեփ՝ «Քանդած օջախ»
Գրիգոր աղա՝ «Ժայռ»
Սուլեյման՝ «Դավաճանություն»
Յագո՝ «Օթելլո»
Կլավդիոս՝ «Համլետ»
Հոդվածներով և բանաստեղծություններով հանդես է եկել «Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» և այլ պարբերականներում։1897 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն։ 1926 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Շորն ու Շորշորը», «Զամալլու», «Գիքոր», «Մեր կոլխոզի մարդիկ»։

-------------------------------------