Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official

Ռոզա Եղիազարյան - հայ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ։

Ռոզա Եղիազարյան - հայ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ։Ռոզա Եղիազարյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 17-ին, Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Տարտուի պետական համալսարանի (Էստոնիա) բա
նասիրական ֆակուլտետը։1974-1977 թվականներին եղել է «Литературная Армения» ամսագրի գրական աշխատակից, 1977-1980 թվականներին՝ «Комсомолец" հանրապետական թերթի թարգմանիչ, թղթակից, 1980-1982 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթի նամակների բաժնի վարիչ, 1983-1992 թվականներին՝ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության Հայկական հանրապետական մասնաճյուղի խորհրդական՝ հայ հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում ներկայացնելու հարցերով, 1992-1995 թվականներին՝ «Զերկալո» հանրապետական շաբաթաթերթի բաժնի խմբագիր, 1998-2000 թվականներին՝ «Республика Армения» թերթի թղթակից, մեկնաբան։ 2002 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդել է ժուռնալիստիկայի հոգեբանություն։Ռոզա Եղիազարյանի ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտերկրյա մամուլում,։ Հրատարակվել են նրա «Զրույցն

Ռոզա Եղիազարյան - հայ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ։Ռոզա Եղիազարյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 17-ին, Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Տարտուի պետական համալսարանի (Էստոնիա) բա
նասիրական ֆակուլտետը։1974-1977 թվականներին եղել է «Литературная Армения» ամսագրի գրական աշխատակից, 1977-1980 թվականներին՝ «Комсомолец" հանրապետական թերթի թարգմանիչ, թղթակից, 1980-1982 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթի նամակների բաժնի վարիչ, 1983-1992 թվականներին՝ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության Հայկական հանրապետական մասնաճյուղի խորհրդական՝ հայ հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում ներկայացնելու հարցերով, 1992-1995 թվականներին՝ «Զերկալո» հանրապետական շաբաթաթերթի բաժնի խմբագիր, 1998-2000 թվականներին՝ «Республика Армения» թերթի թղթակից, մեկնաբան։ 2002 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդել է ժուռնալիստիկայի հոգեբանություն։Ռոզա Եղիազարյանի ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտերկրյա մամուլում,։ Հրատարակվել են նրա «Զրույցներ լրագրության հոգեբանության մասին» (2004), «Վարդագույն մտքերի քաղաքը» (2008), «Սկիզբ կամ ինքնակենսագրության փորձ» (2009), " Дневник ворчуньи"վիպակը " Современная армянская женская проза" ժողավածույում («Ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս» (2012), «Մեդեա Աբրահամյան։ Մեներգ թավջութակի համար։Վավերագրական վիպակ» (2016), գրական կինոսցենարների ժողովածու " Два гения и дура" (США.Сан_Франциско. изд-во "Lulu", 2019) և այլ գրքեր։

Մրցանակներ
«Գարուն» ամսագրի և բաց հասարակության ինստիտուտի մրցանակ՝ «Գարուն»-ի «Համաստեղություն» ծրագրի էստոնական համարի կազմող և թարգմանիչ, 2000

Անդամակցություն
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1979
Հայաստանի գրողների միության անդամ, 2007
Երևանի մամուլի ակումբի անդամ, 1995-1998
Հայաստանի սցենարիստների միության անդամ, 2022

----------------------------------------------------------