Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official

Վարսիկ (Վարսենիկ) Գևորգի Գրիգորյան - հայ թատերագետ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

Վարսիկ (Վարսենիկ) Գևորգի Գրիգորյան (ապրիլի 17, 1926, Նորագեղ - հոկտեմբերի 1, 2019, Երևան, Հայաստան), հայ թատերագետ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006):
Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինն է, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մայրը։
1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1953-1963 թվականներին վարել է ժողովրդական ստեղծագործական տան հանրապետական թատերական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է Հեռուստառադիոպետկոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ 1957 թվականից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին՝ պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակագրել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, որի հիման վրա՝ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004, 2007)։ 1965-1981 թվականներին աշխատել է հեռուստաստուդիայում։ Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շ

Վարսիկ (Վարսենիկ) Գևորգի Գրիգորյան (ապրիլի 17, 1926, Նորագեղ - հոկտեմբերի 1, 2019, Երևան, Հայաստան), հայ թատերագետ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006):

Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինն է, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մայրը։
1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1953-1963 թվականներին վարել է ժողովրդական ստեղծագործական տան հանրապետական թատերական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է Հեռուստառադիոպետկոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ 1957 թվականից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին՝ պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակագրել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, որի հիման վրա՝ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004, 2007)։ 1965-1981 թվականներին աշխատել է հեռուստաստուդիայում։ Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։
Հեղինակ է տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդվածների, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը։
Պարգևներ
«Արտավազդ» մրցանակ, 2005
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
ՀՀ Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2011
Աշխատությունները
Մարուսյա Թամրազյան, Երևան, 1976։
Թաթուլ Դիլաքյան, Երևան, 1978։
Զավեն Տատինցյան, Երևան, 1981։
Հեռուստատեսային թատրոնի գործիչները, Երևան, 1986։
Առաջին հայ դերասանուհիները, Երևան, 1994։
Ֆարիդը (համահեղինակ՝ Հ. Սրապյան), Երևան, 1997։
Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Երևան, 2002։
Մետաքսյա (ալբոմ-ժողովածու), Երևան, 2002։
Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (առաջին գիրք), Երևան, 2004։
Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (երկրորդ գիրք), Երևան, 2007։
«Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007։
Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Երևան, 2010։
... Թատրոնի սիրուց ու տագնապներից (հոդվածների և ակնարկների ժողովածու), Գիրք 1, Երևան, 2016, 660 էջ։

Ալիս Հովհաննիսյանի մահախոսականը Վարսիկ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Սիրելի՜, հարազատ, անդադրում, պայծառ Վարսիկ Գրիգորյան… Ի՜նչ լավ էր այն օրը, ի՜նչ ուրախ էինք, որ Հասմիկի, Ձեզ խնամող Կարինեի հետ նշում էինք Ձեր ծննդյան 94-ամյակը… Ի՜նչ ուրախանալ գիտեիք… Հարազատս, երեխայի հմայվածությամբ Ձեր աչքերը չեմ մոռանա երբեք, և շատերը չեն մոռանա…
Անդադրում… Ձեր զարմանահրաշ հիշողությունը… Երբ մի երկվայրկյան խոժոռվում էիք` մի ինչ-որ ամսաթիվ ճշգրիտ չհիշելու «խայտառակությունից», իսկ հաջորդ պահին արդեն ժպտում էիք…
Չէ՛, ամեն ինչ կարգին է… Ասել են, որ Ձեր կենսաբանական տարիքը 37-ից չի անցնում… Ու չի անցնելու…
Եվ Ձեր ցուցամատով (միայն ցուցամատն էր դեռ, որ նվիրումով ծառայում էր Ձեզ) գրամեքենայի ստեղնաշարին հպվելով, գրում էիք Ձեր կյանքի սիրելի ընկերոջ` Զարեհ Տեր-Կարապետյանի մասին… Աշխատում էիք… Ձեզ երկինք տանողները գտան այն հազվագյուտ պահը, երբ այդ ցուցամատով էլ «ժամանակավորապես» չէիք կարողանալու աշխատել… Ու տարան… քնած, հենց այն երազների մեջ, որ ամեն գիշեր այցելում էին Ձեզ` Փափազի և բեմի մյուս մեծամեծների հետ` թատրոնում, բեմում, իրենց հետ անցկացրած ու չանցկացրած վայելանքների տեսքով… Խաղաղություն Ձեզ…

Ալիս
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ