ՎԵԳՆԵՐ (Wegner) Արմին Թեոֆիլ (Armin Theophil, 16.10.1886, Էլդերֆելդ-Վուպերտալ – 17.5.1978, Հռոմ), գերմանացի գրող, հրապարակախոս: Սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908–1913), ստացել իրավագիտության դ-րի աստիճան (1914): Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1915–1916-ին գերմ. սանիտարական ծառայության կազմում հղել է Թուրքիայում, տեսել Տեր-Զոր (Դեյր էլ-Զոր) քշված բազմահազար հայերի ողբերգությունը, նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի շատ տեսարաններ: Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին: Սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում: Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն: Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919-ին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը: 1919-ին Վեգները հրապարա