Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Hayeli.am

⚡️ «Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի կրկին

հաստատել իր լիազորությունները», ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ ՌԴ Պետդումայի պատգամավորը համոզված է, որ Իրանի հարցում Փաշինյանն իրեն նույնքան երկերեսանի է պահում, որքան Ռուսաստանի դեպքում։ «Հայաստանի բոլոր գործողությունները տարածաշրջանում իրականում խնդիրներ են ստեղծում Իրանի համար։ Հայաստանը պատրաստվում էր Իրանի հետ ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, սակայն, կարծում եմ, Սպիտակ տան բարեկամները ակնհայտորեն չեն ցանկանում, որ Հայաստանը մասնակցի դրան։ Իսկ Սպիտակ տան բարեկամները Փաշինյանի համար անհամեմատ ավելի կարևոր են, քան ով էլ որ լինի», կարծում է Զատուլինը։ «Իրանում չի կարելի վստահել Հայաստանի ներկայիս կառավարության հետ հարաբերություններին», հավելել է ռուս քաղաքական գործիչը։

⚡️ «Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի կրկին հաստատել իր լիազորությունները», ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

ՌԴ Պետդումայի պատգամավորը համոզված է, որ Իրանի հարցում Փաշինյանն իրեն նույնքան երկերեսանի է պահում, որքան Ռուսաստանի դեպքում։

«Հայաստանի բոլոր գործողությունները տարածաշրջանում իրականում խնդիրներ են ստեղծում Իրանի համար։ Հայաստանը պատրաստվում էր Իրանի հետ ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, սակայն, կարծում եմ, Սպիտակ տան բարեկամները ակնհայտորեն չեն ցանկանում, որ Հայաստանը մասնակցի դրան։ Իսկ Սպիտակ տան բարեկամները Փաշինյանի համար անհամեմատ ավելի կարևոր են, քան ով էլ որ լինի», կարծում է Զատուլինը։

«Իրանում չի կարելի վստահել Հայաստանի ներկայիս կառավարության հետ հարաբերություններին», հավելել է ռուս քաղաքական գործիչը։