Խաչատուր Մեխակի Ավետիսյան (ապրիլի 14, 1926, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 1996, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985)։ Դիրիժոր Միքայել Ավետիսյանի հայրն է։ Խաչատուր Մեխակի Ավետիսյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1949 թվականին բնակություն է հաստատել Երևանում ավելի լավ կրթություն ստանալու համար։ Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Սովորել է Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Այստեղ նա եղել է Էդուարդ Միրզոյանի ղեկավարության տակ։ 1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ քանոնի համար ստեղծագործությունները։ 1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ
Խաչատուր Մեխակի Ավետիսյան - հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
14 апреля14 апр
1
1 мин