Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Դուբայում մարել են Քուվեյթի տանկերի վրա հարձակման հետևանքով բռնկված հրդեհը

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Դուբայի նավահանգստում մարվել է հրդեհը, որն առաջացել էր Քուվեյթի նավթատար տանկերի վրա հարձակման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քուվեյթի նավթային կորպորացիան ավելի վաղ հաղորդել էր, որ քուվեյթյան տանկերը թիրախավորվել են Դուբայի նավահանգստում: Ըստ նույն աղբյուրի՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան: ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Դուբայի նավահանգստում մարվել է հրդեհը, որն առաջացել էր Քուվեյթի նավթատար տանկերի վրա հարձակման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քուվեյթի նավթային կորպորացիան ավելի վաղ հաղորդել էր, որ քուվեյթյան տանկերը թիրախավորվել են Դուբայի նավահանգստում: Ըստ նույն աղբյուրի՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: