🟡«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ 🟡Ականատեսները պատմեցին, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։ 🟡Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի հատվածում ստացած հարվածի հետեւանքով։ 🟡Ըստ ներկաների՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նրա անվտանգության աշխատակիցները մնացել եւ «հաշիվ» են մաքրել երիտասարդի հետ։ 🟡Փաստացի, Փաշինյանի հետ վիճած երիտասարդին եւ նրա եղբորը, ով փորձել է մեղմել իրավիճակը, հենց եկեղեցու ներսում են «պատժել», ապա բռնի կերպով տեղափոխել են ոստիկանություն։ 🟡Տղաները որևէ քաղաքական թիմի կամ կուսակցության հետ կապ չունեն, հավատացյալներ են, ովքեր ամեն կիրակի մասնակցում են պատարագի: Կադրերում երևում է՝ երկու եղբոր ձեռքին էլ աղոթագիրք կա: Լրագրող Լիա Սարգսյան