Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հայտարարում է Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն իրականում նախապատրաստվում է ցամաքային գործողության։ «Թշնամին հրապարակայնորեն ուղերձներ է հղում բանակցությունների մասին, իսկ գաղտնի ծրագրում է ցամաքային գործողություն»,- նրա խոսքը մեջբերում է Al Jazeera-ն։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել ամերիկյան զորքերին։ Խոսնակի խոսքով՝ Իրանը վարում է երկար և բարդ պայքար, որի արդյունքում կհաղթի, և չի դադարեցնի հրթիռային հարվածները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու B-1B Lancer և երկու B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ վերադարձել են Մեծ Բրիտանիայի Ֆերդֆորդ ավիաբազա՝ Իրանի օդային տարածքում մարտական առաջադրանքներ կատարելուց հետո, հայտնել է Military Air Tracking Alliance (MATA)-ն։ Նշվում է, որ ներկայում Ֆերդֆորդ ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ 21 ծանր ռմբակոծիչ։ Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության նախապատրաստության մասին
СегодняСегодня
1 мин