ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին խոշոր «նվեր» է տվել՝ կապված նավթի, գազի և Հորմուզի նեղուցի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել, գրել է ՏԱՍՍ-ը։ Ըստ Թրամփի՝ Իրանի մատուցած նվերը հասել է իրենց երեկ։ «Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերն այսօր ժամանեց։ Դա շատ մեծ նվեր էր, հսկայական գումար, և ես չեմ ասի, թե ինչ էր դա, բայց դա շատ կարևոր մրցանակ էր։ Դա միջուկային զենքի հետ կապված չէր, այլ նավթի և գազի հետ կապված, և դա շատ հաճելի արարք էր նրանց կողմից»,- պնդել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ այս ժեստը իրեն վստահություն է տալիս, որ ԱՄՆ-ն բանակցությունների իրանական կողմում «գործ ունի ճիշտ մարդկանց հետ»։
Իրանն ԱՄՆ-ին կարևոր «նվեր» է մատուցել՝ կապված նավթի և գազի հետ․ Թրամփ
25 марта25 мар
~1 мин