Ազգային ժողովը մարտի 25-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրեց։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Վարդանյանն ընտրվել է 67 կողմ, 0 դեմ ձայներով։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քվեարկությունից առաջ դատապարտել են Վարդանյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում՝ նշելով, որ նրա երկարամյա քաղաքական գործունեությունը կարող է կասկածի տակ դնել դատարանի անկախությունն ու անաչառությունը։ Նրանք հիշեցրել են, որ օրենքով ՍԴ դատավորին արգելվում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, իսկ թեկնածուի երկարամյա կուսակցական գործունեությունը, նույնիսկ անդամակցությունը դադարեցնելուց հետո կարող է պահպանել քաղաքական ազդեցության ռիսկերը։ Կազմակերպությունները Ազգային ժողովին կոչ էին արել ձեռնպահ մնալ Վարդանյանի թեկնածությանը կողմ քվեարկելուց։ Հայտարարությունը ստորագրել էի