___ Շատ սիրելի' Արմինե, Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը: Աստծո կամոք թե' Ձեր զավակը, և թե' մենք բոլորս կվերադառնանք Արցախ մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը: Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը: Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր: Չե'մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան, Չե'մ ներելու հանուն Քեզ, Արցախ... Հաղթանակն այլընտրանք չունի... Սիրով և աղոթքով` Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 22.03.2026