Найти в Дзене
Armenia Today

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը տնային կալանքի որոշումը թողել է անփոփոխ։ Դատարանը, միևնույն ժամանակ, արքեպիսկոպոսին թույլատրել է մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։ Ընդ որում՝ դատարանը հստակեցրել է, որ արքեպիսկոպոսը չի կարող պատարագ մատուցել։ Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք։ Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին, երկրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը տնային կալանքի որոշումը թողել է անփոփոխ։

Դատարանը, միևնույն ժամանակ, արքեպիսկոպոսին թույլատրել է մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։ Ընդ որում՝ դատարանը հստակեցրել է, որ արքեպիսկոպոսը չի կարող պատարագ մատուցել։

Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։

Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք։ Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին, երկրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։