ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունը, թե Գեղարքունիքի մարզում 2025 թվականի հուլիսին ադրբեջանական կողմն առաջխաղացում է ունեցել։ «Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա։ Այդ բոլոր ուժերը մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք փորձում են խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»,- հայտարարել է նախարարը։ Պապիկյանն իր ելույթի ժամանակ ներկայացրել է նաև 2025 թվականի ոչ մարտական կորուստների տարեկան տվյալները։ Ըստ նրա՝ 2025-ին զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը՝ ծառայության հետ կապված (այդ թվում՝ կայծակնահարություն, հոսանքահարում, ինքնասպանություն) և 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում (հիվանդություն, ՃՏՊ, դժբախտ պատահար)։ Թաթոյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ տարածքներում Ադրբեջանը նոր ներխուժումներ ու տեղակայումներ է արել։ Նա նշել էր, որ իշխանության հայտարարած սահմանազատումը կեղծիք է, և տեղակայումներից դուրս գալո
«Ստում են, նման բան չկա»․ Պապիկյանը հերքել է սահմանային առաջխաղացման մասին լուրերը
4 марта4 мар
~1 мин