Իրանից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել, որը ոչնչացվել է, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ հրթիռն այսօր խոցվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Գերատեսչությունը թուրքական NSosyal սոցիալական հարթակում նշել է, որ զինամթերքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ այն անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և հաջողությամբ խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նախարարության տվյալներով՝ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայի նահանգի Դյորթյոլ շրջանում ընկած բեկորները պատկանել են այն խոցող հրթիռին, որը կիրառվել է սպառնալիքը ոչնչացնելու համար։ «Մեր երկրի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում», - նշվում է հայտարարությունում՝ հավելելով, որ զոհեր չկան։ Նախարարությունն ընդգծել է, որ Անկարան հանդես է գալիս տարածաշրջանային կայունության և խա
Իրանից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել. ԶԼՄ
4 марта4 мар
1 мин