Նվազագույն աշխատավարձի բարձրացումն իրական կյանքում ոչինչ չի փոխում, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին ի պատասխան։ «Նվազագույն աշխատավարձը որևէ դեր չունի իրական կյանքում: Մենք 75 000-ը դարձնենք 85 000 կամ 105 000, դրանով բացի պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումից, ուրիշ բան չի փոխվելու»,- նշել է նա: Ավետիսյանը նշել էր, որ 2021-6 թթ.-ին նվազագույն աշխատավարձը 68 000-ից դարձել է 75 000 դրամ (աճ՝ 7000 դրամ), սպառողական զամբյուղի արժեքն աճել է գրեթե կրկնակի, երբ կառավարության ծրագրով նախատեսված էր 85 000 դրամ, Եվրոպական սոցիալական խարտիան պահանջում է, որ նվազագույն աշխատավարձը համապատասխանի սպառողական զամբյուղին, ինչը Հայաստանի դեպքում պետք է կազմի 95 000 դրամ։ Նախարարը պնդել է, որ իրական աշխատավարձերն աճում են մրցակցության շնորհիվ. 2026-ի հունվարին՝ 2025-ի հունվարի համեմատ մինչև 100 000 դրամ ստացողների թիվը կրճատվել է, իսկ 150 000-ից բարձր ստացողներինը՝ աճել, ինչին Ավետիսյանը պատ
Նվազագույն աշխատավարձը դեր չունի իրական կյանքում, միջինը բարձրանում է. Թորոսյան
4 марта4 мар
1 мин