Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար 16 միլիոն դրամ պետական աջակցություն տրամադրելու ծրագիրը վերաբացվում է, տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից: Նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում: Ծրագրի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 միլիոն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար: Ծրագրից կկարողանան օգտվել 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները: Շահառուները տունը կկառուցեն սահմանամերձ այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը: Յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է: Ծրագրից կկարողանան օգտվել նաև այն շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված կամ կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցու
Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար 16 մլն դրամ կտրամադրվի. ծրագիրը վերաբացվում է
2 марта2 мар
1 мин