Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների 3-րդ օրը՝ մարտի 2-ի՝ ժամը 11։25-ի դրությամբ, «Զվարթնոց» օդանավակայանում մեկնման և ժամանման 15 չվերթ է չեղարկվել, տեղեկանում ենքօդանավակայանի կայքից։ Արաբական Միացյալ Էմիրություններից չեղարկվել է Երևան-Դուբայ ուղղությամբ 3 չվերթ, Երևան-Շարժա՝ 2 չվերթ, Երևան-Աբու Դաբի՝ 1 չվերթ։ Չեղարկվել է նաև Երևան-Թեհրան չվերթը։ Չեղարկվել է Դոհա-Երևան 1, Դուբայ-Երևան՝ 3, Շարժա-Երևան՝ 2, Աբու Դաբի-Երևան՝ 1, Թել-Ավիվ-Երևան՝ 1, Թեհրան-Երևան՝ 1 թռիչք։ Al Jazeera-ն մարտի 2-ին գրել է, որ Դուբայում, Դոհայում և Մանամայում նոր պայթյուններ են գրանցվել՝ Իրանի կողմից Պարսից ծոցում ԱՄՆ օբյեկտների թիրախավորման ֆոնին։ Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժա
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով «Զվարթնոցում» չվերթեր են չեղարկվել
2 марта2 мар
1 мин