Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է Tasnim-ը: Նա նման կերպ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, թե Թեհրանում պաշտոնատար անձինք ծրագրում են վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ: «Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։ Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։