ՑԱԽԱԼ-ը հրապարակել է վերջին շրջանում սպանված իրանցի ղեկավարների և Մերձավոր Արևելքում նրանց հովանավորյալների (պրոքսի ուժերի) ցուցակը։ 📌 Հիմնական թիրախները, որոնք նշված են որպես «ոչնչացված». ▫️Իրանի Իսլամական Հանրապետություն: Ցուցակում են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: ▫️«Հեզբոլլահ» (Լիբանան): Ոչնչացվել են կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլան, բարձրագույն հրամանատար Ֆուադ Շուկրը և «Ռադվան» հատուկ ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլը: ▫️«Համաս» (Գազա): Լիկվիդացված են խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը և ռազմական թևի ղեկավար Մոհամմադ Դեյֆը: ▫️Հութիներ (Եմեն): Ցուցակում է նաև հութիների բանակի շտաբի պետ Մոհամմադ Ալ-Աթիֆին: 📍 Իսրայելական կողմը շեշտում է, որ սա ծանր հարված է «Իրանի տարածաշրջանային ազդեցությանն ու տեռորիստական ենթակառուցվածքներին»:
⚡️Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ ավարտել է Իրանի բարձրագույն ղեկավարության վերացումը
1 марта1 мар
~1 мин