Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային անդրադարձող տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հորդորով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը: Ռիլը բժշկական հանրության կողմից ընկալվել էր որպես համակարգի խնդիրների նկատմամբ ծաղրական վերաբերմունք, նկատել է պարբերականը: Ըստ թերթի տեղեկությունների՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները, մասնավորապես, մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ: Հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է: Նախարարությունից թերթին փոխանցել են, որ ստեղծված իրավիճակը ներքին քննարկման առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը: ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025-ի հոկտեմբեր
Առողջապահության փոխնախարարի՝ դժգոհություն առաջացրած ռիլը հեռացվել է նախարարի պահանջով. ԶԼՄ
27 февраля27 фев
1 мин