Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Աննա Հակոբյանը հայտնել է Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին. վարչապետը մեկնաբանել է

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտնել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է: Վարչապետը մեկնաբանել է այս որոշումը: Հակոբյանը, մասնավորապես, նշել է, որ փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը: Նա շեշտել է, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ: Փաշինյանը, անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, սոցցանցում գրել է, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով։ «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին»,- նշել է նա։ Վարչապետը հավելել է, որ թերևս ավելի շատ դառնություն է պատճառել տիկնոջը, ինչի համար ներողություն է խնդրում։ Հակոբյանն անդրադարձել է նաև իր ֆինանսական միջոցներին, պնդել, որ տուն, մեքենա չունի, ձեռք բերած տունը դեռ ավարտական փուլում չէ, բնակվելու է վարձով բնակարանում: Նա հայտնել է, որ բանկային հաշիվներում ունի միջոցներ, սակայն հստակ գումար նշել չի կարողացել՝ տեղեկացրել միայն եկամտահարկի վերադարձից շուրջ հինգ միլիոն դրամի մասին: Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտնել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է: Վարչապետը մեկնաբանել է այս որոշումը:

Հակոբյանը, մասնավորապես, նշել է, որ փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը: Նա շեշտել է, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ:

Փաշինյանը, անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, սոցցանցում գրել է, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով։

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին»,- նշել է նա։

Վարչապետը հավելել է, որ թերևս ավելի շատ դառնություն է պատճառել տիկնոջը, ինչի համար ներողություն է խնդրում։

Հակոբյանն անդրադարձել է նաև իր ֆինանսական միջոցներին, պնդել, որ տուն, մեքենա չունի, ձեռք բերած տունը դեռ ավարտական փուլում չէ, բնակվելու է վարձով բնակարանում: Նա հայտնել է, որ բանկային հաշիվներում ունի միջոցներ, սակայն հստակ գումար նշել չի կարողացել՝ տեղեկացրել միայն եկամտահարկի վերադարձից շուրջ հինգ միլիոն դրամի մասին:

Հակոբյանը հայտնել է, որ չունի ո՛չ ավտոմեքենա, ո՛չ պետական պահպանություն և խնդրել է չզարմանալ ու չվիրավորել իրեն, եթե տեսնեն Երևանի փողոցներում միայնակ շրջելիս, «որովհետև անցած մոտ ութ տարվա ընթացքում բավարար չափով վիրավորանք է լսել»։

Նա պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնել բոլոր զարդերն ու հագուստը, որոնք ստացել է որպես արարողակարգային նվերներ:

Բացի այդ, Հակոբյանը հայտարարել է, որ նախընտրական գործընթացի պայմաններում վստահ չէ՝ կպահպանի՞ արդյոք «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը՝ մատնանշելով հնարավոր իրավական ռիսկերը: Հակոբյանը հայտարարել է, որ կցանկանար շարունակել գործունեությունը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում, քանի որ դա վարձու աշխատանք է, որի կարիքն ինքն ունի, սակայն կարծում է, որ միայն իր ցանկությունը հնարավոր է բավարար չլինի:

«Դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի և լրագրողի մինչև տեղի ունեցած հարց ու պատասխանից՝ չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։

Հակոբյանը հայտարարել է, որ այս ամբողջ ընթացքում սեփական զգեստապահարան ձևավորելու միջոցներ չի ունեցել:

Նախորդ տարիներին՝ որպես վարչապետ տիկին իր հանդես եկած կերպարների համար, ըստ Հակոբյանի, հատուկ առանձնացրած գումար չի ունեցել և ներողություն է խնդրել որոշների համար, որոնք քննադատության են արժանացել:

«Զրո գումար, զրո բյուջե է, և ես այս տարիների ընթացքում բառիս բուն իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում՝ տարբեր կերպ ներկայանալու համար։ Եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են, կներեք, իհարկե»,- ընդգծել է նա՝ շնորհակալություն հայտնելով դիզայներներին, ովքեր ժամանակավոր օգտագործման համար հագուստ են տրամադրել իրեն, իսկ հետո հետ վերցրել՝ ռիսկի ենթարկելով սեփական հեղինակությունը:

Ըստ 2025 թվականի նոյեմբերին մամուլի հրապարակման՝ Փաշինյանն արգելել էր «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչերին ամուսնալուծվել մինչև ընտրություններ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում