Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվել է «ԱԶ Ալկմարին» և ավարտեց մրցելույթները

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փուլի երկրորդ խաղում հայկական «Նոան» 4։0 հաշվով պարտվել է հոլանդական «ԱԶ Ալկմարին»։
Փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած առաջին խաղում հայկական թիմը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել։
Այսպիսով՝ դիմակայության ընդհանուր հաշիվը 4։1 է՝ հօգուտ Նիդերլանդները ներկայացնող ակումբի: «ԱԶ Ալկմարը» դուրս

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փուլի երկրորդ խաղում հայկական «Նոան» 4։0 հաշվով պարտվել է հոլանդական «ԱԶ Ալկմարին»։

Փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած առաջին խաղում հայկական թիմը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել։

Այսպիսով՝ դիմակայության ընդհանուր հաշիվը 4։1 է՝ հօգուտ Նիդերլանդները ներկայացնող ակումբի: «ԱԶ Ալկմարը» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի կա՛մ հունական ԱԵԿ-ին, կա՛մ չեխական «Սպարտա Պրահային»։ «Նոան» ավարտում է մրցելույթները։

Բացի «ԱԶ Ալկմարից», 1/8 եզրափակչի ուղեգրեր են նվաճել նաև «Ֆիորենտինան», «Ցելյեն», «Ռիեկան», «Սամսունսպորը», «Քրիստալ Փելասը», «Սիգման» և «Լեխը»։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում